Село Шикаох Сюникской области одно из древних в регионе Капана. Впервые о селе с названием Шикаох (с арм. терракотовые земли) в качестве подданного Татевской патриархии упоминает летописец XIII века Степанос Орбелян в труде «История Сюника». Село единственное сохранившее свое древнее название – Шикаохк. Названия окрестных и ближайших мест также сохранили свои армянские наименования.
Человек издревле селился здесь за имением богатых природных и умеренных климатических условий. Свидетельство тому обнаруженные во время раскопок и строительных работ археологические артефакты. Почти по всей территории села находятся могильники, датируемые 2 тысячелетием до н.э.
Наиболее известны из них могильники под названием Спитак охер (с арм. белые земли), Кармир охер (с арм. красные земли), Слоридзор, Храванд, Хин дпроц (с арм. старой школы), Агери, Кхцаханд, Капи арт и Крктор. Здесь были найдены бронзовые иголки, шило, выпуклые пуговицы, секиры (топоры), наконечники стрел, кинжалы, сабли, копья, пояса, бронзовые и каменные бусы, серьги, бронзовые статуэтки и прочее. Были обнаружены также гончарные изделия – глиняные кувшины, карасы, сосуды в виде животных, статуэтки, ритуальные сосуды поклонения и идолы.
Среди находок наиболее значима бронзовая секира (X-VIII вв.), обнаруженная в штольне старого медного рудника, под названием Крктор. Находка свидетельствует о том, что в Шикаохе в древние времена плавили бронзу из местного сырья. Также были найдены топоры, датируемые 7 тысячелетием до н.э. Та же местность – Крктор эксплуатировалась во второй половине XIX века французами. Штольни Кркторского рудника расположены в 1,5 км от берега реки Шикаох. Туда без труда можно добраться пешком по тропинке.
Шикаох за все время своего существования ни разу не опустел, благодаря чему через поколения нам передавались сведения о дохристианских традициях, молитвах, элементах быта. Ни в одном населенном пункте нет такой связи с природой, которое есть в Шикаохе. С незапамятных времен здесь развивалось садоводство. И до сих пор здесь почитаемы горы. Почитаются гора Хуступ, вершины гор Берди кар (обелиск крепости) и Чанчаптук возвышающиеся к северу и югу от деревни.
В средневековье через Шикаох проходил один из торговых путей, связывающий бассейн реки и известный город Джуга. Свидетельства об этом есть на европейских и восточных монетах XV – XVI веков, которые были найдены на этом месте торгового пути.
Շիկահողի պատմաճարտարապետական հուշարձանները
Գյուղի տարածքում դրանք լավ չեն պահպանվել: Մեզ հասել են հիմնականում ավերակ և կիսավեր վիճակում:
Ծերի եկեղեցի՝ 10-11-րդ դար, գտնվում է գյուղից 3 կմ արևելք, լրիվ ավերակ վիճակում: Հարմար է հետիոտնի համար: Հետաքրքրություն է ներկայացնում նաև մոտակա հին գերեզմանատունը:
Պեխնի խութի մատուռ՝ 11-12-րդ դարեր, ավերակ, գտնվում է 5 կմ արևելք, բարձունքի վրա, անտառի մեջ, դժվարանցանելի է: Այստեղից հիանալի տեսարան է բացվում դեպի Արաքսի հովիտը:
Շաթարուզի եկեղեցի՝ 16-րդ դար. բազիլիկ կառույց է, կիսով չափ թաղված հողի մեջ, ավերվել է 1992 թվականի հրետակոծությունների ժամանակ: Կարիք ունի վերականգնման:
Քարավանատուն՝ գյուղից 2 կմ հյուսիս, լրիվ ավերակ, պահպանվում են միայն քարերը: Գտնվել է միջազգային առևտրական ուղու վրա, հարմար է հետիոտնի համար:
Պղնձի հին հանքախորշերը՝ գյուղից 1,5 կմ հյուսիս, գետի հունում: Երկու հանքախորշերը լցված են ջրով:
Բերդի քար՝ միջնադարյան բերդ նույն անունով լեռան վրա, հարմար է լեռնագնացների և տուրիստների համար: Բերդի քարը, լինելով միաժամանակ բնական ամրություն, հայտնի է եղել Դավիթ Բեկի և ավելի նոր ժամանակներում` հայ-թաթարական ընդհարումների ժամանակ: Նրա հետ կապված են պատմություններ ու լեգենդներ: Մարտիրոսյանների տունը գյուղում 1910թ.՝ երկհարկ առանձնատուն է՝ հզոր պատերով, փայտե սյուններով
Սբ. Ստեփանոս նախավկա եկեղեցի՝ գտնվում է Շիկահող գյուղի կենտրոնում, 16-րդ դարի բազիլիկ կառույց է, կառուցվել է 1215 թվականի եկեղեցու տեղում: Վերականգնվել է <<Երկիր և մշակույթ>> կազմակերպության կողմից:
Միաթռիչք կամուրջ Շիկահող գետի վրա՝ կառուցված 1888 թվականին
Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված շիկահողցիների հուշարձան կոթող՝ գյուղամիջում՝ կառուցված 1967 թվականին Բրեստում զոհվածների հուշարձան-կոթող (Կռնասում): Դամբարանադաշտ ''Սպիտակ հողեր'' (Սլորի ձոր) (Ք.ա. 2-րդ հազ.վերջ,1-ին հազ.սկիզբ), գտնվում է գյուղից 100մ հս: Դամբարանադաշտ ''Կապեն արտ'' (Ք.ա. 2-րդ հազ.վերջ,1-ին հազ.սկիզբ), գտնվում է գյուղից 500մ հս: Դամբարանադաշտ ''Կարմիր հողեր'' (Ք.ա. 2-րդ հազ.վերջ,1-ին հազ.սկիզբ):
Շիկահողի Բնության հուշարձանները
Ջրվեժ Շիկահող (Քյուզին) գետակի վերին հոսանքում, անանցանելի տարածքում:
Շիբլեգ՝ քարերի մեջ գոյացած բնական լողավազան: Այստեղ է գտնվում նաև այսպես կոչված «Սուրբ քարը», որի տակ պառկեցնում էին կապույտ հազով հիվանդներին և բուժում:
Բերդի քար, բնական ամրություններ
Բնության կողմից կերտված փղերի քարե երկու արձաններ՝ Կապան- Շիկահող ճանապարհահատվածում:
Վրցակի քար (Աքլորի քար) հին միջնադարյան գյուղատեղի, որ կարող է լինել Ղևոնդ Ալիշանի հիշատակած Հին Շիկահողը:
Շարու քար -գտնվում է Շիկահողից հս., գյուղից 2կմ հեռավորության վրա: Ունի ռազմավարական դիրք: Շարու քարը դիցաբանական ծագում ունի: Շարաքոյ անունով բնակավայր կա Ձորք գավառում: Ըստ արևելագետ Ս. Ումառյանի Շարան Ումմ քաղաքի աստվածն էր: Անշուշտ, Շարու քարը ևս Շարա հեթանոսական աստծու անունից է, ամենայն հավանականությամբ այստեղ Շարայի պաշտանմունքի վայր է եղել: Շարու քարը բացառիկ դեր է խաղացել 1905-1906, և 1918-1920 թթ. հայ-թուրքական բախումների և 1991-1993 թթ. ղարաբաղյան պատերազմի ժամանակներում: Այստեղ եղել են ամրություններ, եղել են դիրքեր, այստեղ ամրացել են գյուղը պաշտպանող առաջավոր ուժերը: Տարածքում առկա են հնադարյան դամբարանադաշտեր:
Շիկահող գետակը գյուղը բաժանվում է երկու մասի: Արևկող մասը կոչվում է Պառակ, մյուսը՝ Շեն: Շեն նշանակում է բնակվելու, ապրելու վայր: Գյուղի այս մասը Շեն է կոչվում հավանաբար գյուղն այստեղ հիմնադրելու պատճառով: Շենում է կառուցված գյուղի եկեղեցին: Պառակում սփռված են բրոնզեդարյան դամբարանադաշտեր: Ագըրը՝ հազարամյակներ շարունակ Շիկահող գյուղը չի լքվել , որի վառ վկայություններից մեկը հայեցի հնչող տեղանուններն են: Բազմաթիվ տեղանուններ ունեն դիցական ծագում : Ուշագրավ է Ագըր տեղանունը, որը անկասկած հնդեվրոպական մայր լեզվի Ագրո –հող բառն է: Հողային աշխատանքների ժամանակ Ագըրում բացվել են քարերի շարվածքի մեջ թաղված ածխի կուտակումներ: Ագըրում հայտնաբերվել է նաև չափերով փոքրիկ ավանակի բրոնզե արձանիկը, որը վկայություն է Շիկահողի տարածքի հնագույն բնակիչների հնագույն զբաղմունքի ու աշխատանքի մասին: Ագըրի բնության հուշարձաններից է աղբյուրը՝ Ակնը, ինչպես կոչում էին շիկահողցիները: 15-16-րդ դարում ջուրը բերվել է գյուղ, որի վկայությունն է հայտնաբերված կավե խողովակները, որոնք Ակնից ձգվում է մինչև գետափ: Պաշտամունք և սովորույթներ
Մինչև անցյալ դարի 70-ականների վերջը Շիկահողում պահպանվում էին բազմաթիվ սովորույթներ ու ծիսակատարություններ, որոնք մեզ տանում են դարերի խորքը: Ի տարբերություն մյուս բնակավայրերի, այստեղ դրանք ավելի լավ են պահպանվել, չեն մոռացվել, քանի որ բնակչությունը չի տեղաշարժվել, չի լքել գյուղը: Դրա մասին վկայում են թե պատմական փաստերը, թե ժողովրդի հիշողությունը: ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆ -Վարդավառի տոնին գյուղի բնակչությունը բարձրացել է գետափով դեպի հյուսիս-արևմուտք, որի համար գետի ձախափնյակը կոչվել է Խուստուփաձոր: Ժողովուրդը Խուստուփաձորով բարձացել է սար, այնտեղից Խուստուփ: Վարդավառի տոնը նշվել է նաև Քամու խաչի տարածքում, ահա թե ինչու այստեղի խաչը կոչվել է նաև Վարդավառի խաչ: Մարդիկ Վարդավառի խաչ էին գնում օգոստոսի վերջերին, երբ հավաքած ու ամբարած էր լինում հացը: Արեգակի պաշտամունք -Իրհնակ ու ավելի հաճախ իրիթնակ ու իրիգնակ է կոչվել արեգակը: Այսօր իհարկե հատուկենտ մարդիկ են մնացել, ովքեր կերդվեն արևով: Սակայն հիշողության մեջ են մնացել իրիթնակին ձոնված խոսքեր ու երդումներ: Արեգակով երդվելը անշուշտ հեթանոսական ժամանկներից մեզ հասած արևի-կրակի պաշտամունքի մնացորդներն են: Հաճախ եկեղեցին ու արևը ընկալվել են հավասարապես. «Տունիս են իրիթնակը, տունիս են գեղեցին» (դու լինես արեգակը, դու լինես եկեղեցին): Երդվելուց նայում էին արեգակին: Հաճախ մոռացվել է եկեղեցին և պահանջել են երդվել արեգակով. «դե ուրթում կեր իրիթնակով» (դե երդվիր արեգակով): Մեզ հասել են նաև հետևյալ ձոները, մաղթանքները, որ խորապես կապված է արեգակի պաշտանմունքի հետ: Այ իրիթնակ, ջանիթ մեռնիմ Այ իրիթնակ տուս եկ տղես յրան, մար մտե տղես յրան Իրիթնակը թո քեզ յրան տուս կյա Տու նիս էն իրիթնակը Իրիթնակը քեզ տանե /անեծք/ Իրիթնակը քեզ յրան Երենը իրիթնակը, ներքենը տու, ա գեղեցե
Ճոռի - ճոռի սովորույթը գալիս է հեթանոսական ժամանակներից. Ճոռի, ճոռի, ճոռ քցիմ Խավեծըմ հարա յեղ չկա Տօնը մըն պուլ յեղ տվեցիք Ա թոռ, ա թոռ ետ կա(անձրև,անձրև՝ դադարիր):
Կյուլի չանգ քցելը -(Գայլի ճանկ գցելը). Շիկահողում ևս տարածված էր, ու մարդիկ հավատում էին կյուլի չանգի զորությանը: Չանգը գցվում էր գողությունը հայտնաբերելու ու գողին կուչ ածելու համար: Արարողությունից հետո գողը պտի կուչ գար: Դա կատարվում էր այսպես. վերցվում է գայլի թաթը ամբողջությամբ, բացվում է, ապա կրակ է արվում և թաթը նետվում է կրակի մեջ: Կյուլի չանգը չպիտի «գցել» գյուղի տարածքում: Եթե գյուղում դա արվի, ապա 7 տարի անընդ մեջ անձրև կամ երաշտ կլինի, ու հաց չի լինի:
Պատմում են, թե, իբր, Բաբասուց Հառին կուչ է եկել կյուլի չանգ գցելուց: Լեզինկա Համբարձումյանի ասելով, կորած իրի համար չանգ է գցվել, ու կարպետը, որի արանքում մնացել էր իրը, կուչ եկավ ( Սերյոժա Կիրակոսյանի հուշերից):