» Մեր մասին

Մեր մասին

<<Զբոսավարներ Հարավից >> Զբոսաշրջության Զարգացման Հասարակական Կազմակերպությունը հիմնադրվել է 2017թ ապրիլի 7-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում: Կազմակերպությունն ունի 8 անդամ:
Կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են՝
  • Աջակցել զբոսաշրջության բոլոր տեսակների զարգացմանը Հայաստանում:
  • Նպաստել տարածաշրջանում զբոսաշրջային գրավչության բարձրացմանը:
  • Պատմամշակութային հուշարձանների պահպանմանն ու զարգացմանը:
  • Պատրաստել զբոսավարներ, բարձրացնել նրանց մասնագիտական կարողությունները, ներգավել նրանց տուրիզմի ոլորտում:

Կազմակերպությունը մշակում է զբոսաշրջային երթուղիներ Կապանի և Մեղրու տարածաշրջաններում:
Աջակցում ենք Սյունիքի մարզ այցելող զբոսաշրջիկներին`նրանց տրամադրելով անվճար տեղեկատվություն և օգնում ենք հաղորդակցվել տեղական բնակչության հետ:
Աջակցում ենք տուրիզմի ոլորտում ընդգրկված քաղաքացիներին` նրանց տալով անվճար փորձագիտական ծառայություն: Համագործակցում ենք «Արկ Արմենիա» հասարակական կազմակերպության հետ: Համագործակցություն ենք սկսել «Կապանի Երկրագիտական Թանգարան» ՊՈԱԿ-ի և «Զանգեզուր Կենսոլորտային Համալիր» ՊՈԱԿ-ի հետ:Մասնակեցել ենք Հայաստանի Ամերիկյան Համալսարանում/ՀԱՀ/ տեղի ունեցած էկոտուրիզմի համաժողովին, որոտեղ ներկայացրել ենք մեր կազմակերպությունը, Կապանի և Մեղրու տարածաշրջանների զբոսաշրջային գրավչությունն ու առավել հետաքրքիր երթուղիները: Մասնակցել ենք նաև ԵՄ «Կառուցողական Երկխոսության Հանձնառություն» ծրագրի շրջանակներում ՀԱՀ կողմից իրականացրած դաընթացին: 


2018 թվականի դեկետեմբերից իրականացնում ենք «Էկոտուրիզմը որպես սոցիալ -տնտեսական զարգացման խթան պահպանվող տարածքներին հարակից համայնքներում " դրամաշնորհային ծրագիրը, որը ֆինանասավորվում է «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր — Հայաստան» ծրագրի և Գերմանական KFW բանկի կողմից:


Ռոբերտ Մաթևոսյան
Կազմակերպության նախագահ,

զբոսավար, "Հայ զբոսավարների գիլդիա" ՀԿ  անդամ, 

ազգային դասընթացավար

Դավիթ Հակոբյան
Կազմակերպության փոխնախագահ,

Կապանի երկրագիտական թանգարանի աշխատակից, 

զբոսավար, կազմակերպության ծրագրերի համակարգող


                                                     Անի Ասատրյան                                                              

                                           ԶՊՄԿ իրավաբանական բաժնի աշխատակից,                                           
կազմակերպության իրավական հարցերի փորձագետ


Գևորգ Գասպարյան
Ընդերքի և բնապահպանական տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի ավագ տեսուչ, 

կազմակերպության ԻՏ փորձագետ


Անահիտ Բալասանյան
ԶՊՄԿ բնապահպանական բաժնի աշխատակից,

 կազմակերպության անգլերենի փորձագետ


Էլզա Գալստյան 
Կապանի պետական բժշկական ուսումնարանի դասախոս, 

կազմակերպության անգլերենի փորձագետ:


Ռիտա Նավոյան Զբոսավար, 
WFTG  միջազգային դասընթացավար:

Сначала зайдите на смотреть фильмы, а потом обязательно зайдите посмотрите фильмы онлайн это стоит того
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը