Ֆլորա
«Շիկահող» պետական արգելոցի ֆլորան հիմնականում ներկայացված է անոթավոր բույսերի 1074 տեսակներով, 432 ցեղերով, 92 ընտանիքներով: Հայաստանի բույսերի կարմիր գրքում գրանցված 384 տեսակներից 70 հանդիպում են արգելոցի տարածքում:
Տեսակներով առավել հարուստ են բարդածաղկավորների, լոբազգիների, հացազգիների, վարդազգիների, շրթնազգիների, մեխակազգիների, խաչազգիների, հովանոցազգիների, խլածաղկազգիների ընտանիքները: Արգելոցի տարածքում ամենատարածված տեսակներից են վրացական և խոշորառեջ կաղնին, կովկասյան բոխին և նրանց հիմնական ուղեկցող տեսակները`դաշտային, վրացական, հիրիկյան թխկիները, սրապտուղ հացենին, կովկասյան և վրացական ցախակեռասները, մասրենու մի քանի տեսակներ և այլն: Այսեղ հանդիպում են Հայաստանում շատ հազվագյուտ ռելիկտային պտերներ`իժալեզու սովորականը և ածվապտեր տավրիկյանը: Այստեղ հայտնաբերվել են մամուռի 18 հազվագյուտ տեսակներ: Արգելոցը հարուստ է էնդեմիկ և ռելիկտային տեսակներով, որոնք ունեն շատ սահմանափակ արեալ: Հանդիպում են ՀՀ կարմիր գրքում տարածված զանգեզուրյան տանձենին, վարդակակաչ խճճվածը, շնկոտեմը, անդրկովկասյան ձնծաղիկը, Հայստանի էնդեմիկ էլեոնորայի սրոհունդը, զանգեզուրի սիմֆիանդրան, Վորոնովի գնարբուկը, թավշային իլենին և այլն:
Այստեղ հանդիպում են ՀՀ կարմիր գրքում գրանցված և արժեքավոր մի շարք այլ տեսակներ, առանձին ծառերի ձևավ աճող սովարական ընկուզենին, արևելյան սոսենին, կաղնի արաքսյանը, ջրահյուս հունականը, ցանովի շագանակենին, Հայկական Լեռնաշխարհի էնդեմիկ անդրկովկասյան բլղրղանը և այլն:
Շնորհիվ համեմատաբար մեղմ կլիմայի և ոչ մեծ, փակ կիրՃերի մեծ քանակության, այստեղ պահպանվել են ոչ միայն անցյալ երկրաբանական ժամանակաշրջանի առանձին ներկայացուցիչներ, այլև երրորդական ֆլորայի ամբողջ կղզյակներ: Դրանց թվում հատապտղային կենու պուրակը, որտեղ է միջերկրածովյան ֆլորայի հնագույն տեսակ բոշխ կախվածը:
Արգելոցի տարածքում գոյություն ունի հարավային Հայաստանում միակ արևելյան հաճարենու փոքրիկ պուրակը: