» » Գյուղ Վաչագան

Գյուղ Վաչագան


Վաչագան


Սյունիքի ամենագեղատեսիլ բնակավայրերից մեկը՝ Վաչագան գյուղը, գտնվում է Խուստուփ լեռան ստորոտին՝ բարձրադիր անտառապատ վայրում՝ Վաչագան գետի ակունքի մոտ: Բարբառում այն հնչում է նաև Վըչըքան: Հնում այն մտնում էր Սյունյաց աշխարհի Կովսական գավառի գյուղերի մեջ և կոչվում էր Վաժնատուք, որ հարկատու էր Տաթևի վանքին:  Վաչագանը դիցավայր է ՝ «Վաժ»  պահլավերենում նշանակում է «աղոթք»:  Արևելագետ Սերգեյ Ումառյանը կարծում է, որ Վաժնատուքը հետագայում բարբառային աղավաղմամբ  դարձել է Վաչագան: Ժողովրդական մի ստուգաբանությամբ՝ գյուղանունը կապվում է Աղվանքի Վաչագան Բարեպաշտ թագավորի անվան հետ: Առաջին անգամ սրա մասին պատմել է Ամենայն Հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյան Հայրիկը, երբ Բաքվում հանդիպել էր վաչագանցի  նավթագործ Փարսադան Նուրիջանյանին: Երբ Խրիմյանը իմացել է, որ Փարսադանը վաչագանցի է, ասել է. « Ձեր գյուղը նշանավոր է: Այնտեղ շատ հնում եղել է Վաչագան թագավորը: Արցախից մարդիկ եկել և այնտեղ բնակություն են հաստատել, գյուղը կոչել են նրա անունով՝ Վաչագան»:

Օգտվելով համագյուղացիների հուշերից՝  Հրաչ Նուրիջանյանը իր «Վաչագան» գրքում հայտնում  է, որ    գյուղը ձևավորվել է շրջակա փոքր բնակավայրերից, որոնք էին Քոլը, Պեյին ձորը, Ղուրչիկը, Ղրբանցը:  Վաչագան անունով մի առաջնորդ  հավաքել է այս գյուղերի բնակիչներին, նրանց բնակեցրել անառիկ ու գեղատեսիլ այս վայրում և գյուղը կոչել իր անունով:


Խուստուփ լեռ


Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք ձգվում է Բարգուշատի լեռներիհարավայինճյուղավորությունը՝ Խուստուփ-Կատարի լեռնաշղթանորի ընդհանուր երկարությունը կազմում է 44 կմԽուստուփ լեռանբարձրությունը   3201 մ է:   Նույնիսկ ամռան ամենաուժեղ տապին լեռան ծալքերումձյան շերտերը տեղ-տեղ պահպանվում ենՁյան հալոցքից առաջանում են աղբյուրներ ու գետակներ։Խուստուփը խմելու ջրի անսպառ աղբյուր է:Խուստուփի հարավարևելյան լանջից են սկիզբ առնում Ողջի գետի աջ՝ Գեղանուշ և Վաչագան վտակներըիսկ հարավարևմտյան լանջից՝ Ծավ գետըԼեռն ունի ալպյան մարգագետինների հարուստ բուսածածկույթ, հյուսիսարևելյան լանջերն անտառապատ ենԿազմված է ստորին կավճի հրաբախածին և նստվածքային ապարներից (պորֆիրիտներմերգելներկրաքարեր):   Լանջերը մասնատված ենկան քարափներ, արհեստական և բնական քարանձավներ:  

Խուստուփ անվան ստուգաբանությամբ շատերն են զբաղվելսակայն հետաքրքրական է անվանի արևելագետ Սերգեյ Ումառյանի ստուգաբանությունըԽուստուփ անվան հիմքը նա համարում է «խուտու՝ աղոթք» բառըորին միացել է «տուհ»  հոգնակիակերտ ածանցը և այսպիսով լեռանը տրվել է Աղոթական անունըՀետագայում ժողովրդական խոսվածքում Խուտուտուհը դարձել է Խուստուփ:

Ժողովրդական մի ավանդության համաձայն՝ լեռը կոչվել է ոմն Խուսիի անունով:

Սյունիքում խիստ տարածված է եղել լեռների պաշտամունքըբայց ամենից շատ պաշտամունքի արժանացել է Խուստուփ լեռըՆրա գագաթը բարձրանալը և լեռան մեջ գտնվող քարայրում մոմ վառելըաղոթելը և մատաղ անելը գալիս են դարերի խորքիցՔարանձավը սրբացվել է և համարվում է եկեղեցիԱյն բնության կողմից ստեղծված յուրահատուկ հուշարձան էունի մոտ 15 մ լայնությունմի փոքր ավելի բարձրությունխորությունը ՝ մոտ  25-30 մԱռաստաղից կաթկթացող ջրից  հատակին գոյացրել են լճակներԱմռան շոգին նույնիսկ լճակների մակերեսին սառցե շերտեր են նկատվում: Մի ավանդապատումի համաձայն՝ քարայրի ջուրը համարվում է սուրբ և հրաշագործ:  Երաշտի և մորեխի տարիներին ժողովուրդը բարձրանում էր քարայրայնտեղից վերցնում սուրբ ջուրըտանում էր և ցողում դաշտերումորպեսզի ոչնչանար մորեխըև անձրև գարՋուր տանողը պիտի մոտենար անխոս և անխոս էլ վերադառնար իրենց գյուղի դաշտերըՔարայրի խորքից նաև հող էին վերցնումխառնում աղի հետ ու տալիս անասուններին և հիվանդ երեխաներինորոնք բուժվում էինԿապանի որոշ գյուղերում այժմ էլ գիտեն այն մարդկանց անուններըովքեր բարձրացել են քարայր և երաշտի ժամանակ բերել սրբազան ջուրը:

Ուխտավորները նախ լինում էին Մատաղի հրապարակումորը գտնվում է ձախ գագաթի հետնամասումհետո այնտեղից իջնում էին եկեղեցիԵկեղեցի իջնելը բավական դժվարին գործ է: Ճանապարհը նեղ կածան էորն անցնում է քարից քարև պահանջվում է լինել խիստ զգույշԵթե ուխտավորը անզգույշ քայլ անիապա նա կարող է հայտնվել անդնդումՀայտնի էոր նախկինում շատերը անզգուշության պատճառով գլորվել են անդունդը:

Քարանձավի ներսում քանդակված խաչեր և պատկերներ կան:

Ձախակողմյան գագաթը կոչվում է Ճգնավորի գագաթԱյստեղ բարձրանում էին ոտաբոբիկ:  Գագաթին մի քարակույտ կաորի տակասում ենթաղված է մի անհայտ ճգնավոր:

Խուստուփն ամենամարդաշատ լինում էր Վարդավառի օրըՀնում Վարդավառի տոնը կապում էին  ջրիսիրոպտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ։ Վաղ ժամանակներում տոնակատարությունը հիմնականում տեղի է ունեցել սարերումջրերի ակունքների մոտորոնք համարվել են յուրօրինակ սրբատեղիներ և ուր կատարվել են զոհաբերություններ՝ ի պատիվ ջրի հովանավորող ոգիների։ Ջրին նվիրված ծեսերն ունեցել են անձրև թափելուհնարավոր երաշտը կանխելու նշանակություն։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին՝ դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո, ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպելը, աղոթելը և զոհաբերություններ անելը դաշտերը հովանավորող ուժերին։ Սյունիքում,  սակայնՎարդավառի տոնը նվիրված էր լեռների գագաթների պաշտամունքին:  Այդ տոնը նշվում էր նաև ՄռավիՄեծ ՔիրսիՍալվարդիՄեծ Իշխանասարի վրաԲայց ոչ մի տեղ այնքան բազմություն չէր հավաքվում Վարդավառի տոնինորքան Խուստուփ լեռան գագաթինԽուստուփ այցելում էին Կապանի և Մեղրու շրջանների բնակիչներըՄեկ օրվա ընթացքումՄատաղի հրապարակում Վարդավառի տոնին մորթվում էր մոտ 2000  ոչխար: Տղաների ու աղջիկների խմբապարերը ազդարարում էին տոնի սկիզբը, ու այդ օրը անցկացնում էին ուրախ հանդեսներ. կանայքերգում էին կատակերգերջանգյուլումներ: Երիտասարդ տղաները իրենց ուժն ու հնարամտություններն էին չափում:   

Խուստուփը եղել է նաև որպես անառիկ ապաստան Զանգեզուրի գոյամարտի առաջնորդ Գարեգին Նժդեհի և նրա զինակիցների համար: 1920թ. հոկտեմբերինիջնելով Խուստուփի ժայռեղեն բարձունքներիցապստամբները Կապանից դուրս քշեցին թուրք-մուսավաթական հրոսակներինև դրա շնորհիվ է նաևոր Սյունիքը այսօր Հայաստանի Հանրապետության կազմում է:

Խուստուփի գագաթին կանգնեցված է սպարապետ Գարեգին Նժդեհի կիսանդրինԽուստուփի լանջին՝ Կոզնի կոչված աղբյուրի մոտ են ամփոփված զորավար Գարեգին Նժդեհի մասունքները:

Ավանդության համաձայներբԽուստուփի գագաթին հսկայական խարույկ էր վառվումնրալույսը հասնում էր մինչև Արցախի ու Սյունիքի տարբեր շրջաններ՝  ազդարարելով, որ երկիրը վտանգի մեջ էպետք է ոտքի կանգնել և պաշտպանել հայրենի երկրամասը

Կապանում կան տեղանուններորոնք աղերսվում ենԽուստուփ անվանհետԱյսպեսօրինակՇիկահողում կա Խուստուփաձորորտեղով շիկահողցիները ճանապարհ էինընկնում դեպի սրբազան քարանձավ ՝ սրբազան ջուր բերելու:

Խուստուփի լանջին է գտնվում մի խաչքարորի անունից էլ լանջը ստացել է Խաչի խութ անունըԱյն տեղացիների համար ծառայել է որպես սրբատեղի:  Հենց այս վայրում վաչագանցի Գառնիկ Աղավելյանի նախաձեռնությամբ 2001 թվականին կառուցվեց մի մատուռորը ունի 4 մ բարձրություն, 4 մ լայնություն, 3 մ երկարությունՔարե մատուռն ունի 12 պատուհաններ, որոնք խորհրդանշում ենՔրիստոսի 12 աշակերտներինԱռաստաղին Աստվածամոր ևհրեշտակներիորմնանկարներ է պատկերել հանրապետությունումհայտնի գեղանկարիչՌոբերտ Կամոյանը:

Խուստուփ լեռան զորության գաղափարը նույնիսկ մեր օրերում չի կորցրել իր իմաստըԱյսօր էլ պահպանվել են հեթանոսական որոշ սովորույթներ: Կապանցիներըդժվարության պահին միշտ էլ ենթագիտակցորեն դիմումեն Խուստուփ լեռան զորությանըաղոթք անում՝ հայացքը Խուստուփին հառած, ինչպես Նժդեհն էր ժամանակին ասում. «Հայացքդ մի՛ կտրիր Խուստուփից:  Որքան հաճախորքան շատ նայես այդ սեգ և սև ամպերով ծածկված սարինայնքան շուտ կգակհասնիփրկությունդ»:


Հացին աղբյուր


Խուստուփի լանջին՝ Վաչագանից 3 կմ հեռավորության վրա, մի գեղեցիկ բացատ կա, որին տեղացիները   անվանել են Քօ̈լո̈ւ: Այստեղ մի քաղցրահամ, սառնորակ աղբյուր կա,  որը կոչվում է Հացին աղբյուր:

Ըստ ավանդապատումի՝ դարեր առաջ իշխաններից փախած մի անապատական-ճգնավոր հաստատվում է այստեղ և 12 տարի ապրում է մի տրցակ  լավաշով և աղբյուրի ջրով: Նա լավաշը ցողում էր ջրով և ուտում: Ավանդությունը ասում է, որ նա է մարդկանց հայտնել, որ տարին միայն մեկ օր՝ հուլիսի 8-ին, աղբյուրի ջուրը դառնում է բուժիչ: Խմողները բուժվում են տարատեսակ հիվանդություններից:

Ստամոքսի հիվանդություններ, մշտական գլխացավեր ունեցող մարդիկ ամեն տարվա այդ օրը՝ առավոտ կանուխ,  ոտքով գալիս են բացատ, լավաշը թրջում Հացին աղբյուրի սառնորակ ջրի մեջ և ուտում: Միայն տարվա մեջ մի օր ջուրը դառնում է բուժիչ, եթե այն ցողես լավաշի վրա: Ասում են, որ ջուրը կենարար է դառնում միայն հացի միջոցով:  Այդ է պատճառը, որ աղբյուրը կոչվում է Հացին աղբյուր:

Շատերը պնդում ենոր իսկապես բուժվել են այդ ջրով:

Աղբյուրից քիչ հեռու կա 10-րդ դարի կիսավեր մի եկեղեցի, որը, ըստ պատմական վկայությունների, կապված է Բեխի Նապատի, Վահանավանքի հետ: Ժողովուրդը եկեղեցին հիշում է Սուրբ Հովսեփ անունով, բայց այն անվանում են  նաև Սուրբ Աստվածածին: Եկեղեցուց մի քանի մետր հեռավորության վրա կա խաչքար, որին տեղացիները անվանում են Յէկէղեցու ծօ̈րի Քօ̈լվա խաչ:

Ժամանակին  «Ձորի Միրոն» կինոնկարի մի հատված նկարահանել են Քօ̈լո̈ւ կոչվող բացատում և նկարահանման ժամանակ օգտագործել են գյուղացիների լուծն ու ալաթը` արորը, որոնք հետագայում պահվում էին Քօ̈լո̈ւ տարածքի եկեղեցում: Ձիավորներից մեկն էլ ոմն վաչագանցի Դավիթն էր, որի ձի վարելու շնորհը շատ էր հավանել Սոս Սարգսյանը: Պատմում են նաևոր դարեր առաջ հենց այդ բացատում տեղի է ունեցել ճակատամարտ թուրքերի և հայերի միջև, որն ավարտվել է հայերի հաղթանակով:


Ռազմավարական նշանակության կամուրջը


1868 թվականի գարունը խիստ անձրևային էր Կապանի տարածքում: Հեղեղն իր ճանապարհին ոչնչացնում էր կամուրջներ, կառույցներ, քշում-տանում էր անասուններ, լինում էին նաև մարդկային զոհեր:  Այդ ժամանակ ջուրը քշեց ու տարավ Վաչագան գետի վրայի փայտե միակ կամուրջ, որը միմյանց էր կապում Վաչագան և Բաղաբուրջ գյուղերը: Երբ հեղեղը դադարում էվաչագանցի ունևոր Ավանես Նուրիջանյանը ցանկություն է հայտնում երկու գյուղերը միմյանց կապել քարե կամարակապ կամրջով: Նա իր մոտ է  կանչում իր ազգակից հայտնի վարպետ Մնացական Նուրիջանյանին, վճարում ոսկով և պատվիրում երկու տարում ավարտել կամրջի շինարարությունը: Կամրջի շինարարությունը ավարտվում է 1870 թվականի մայիսի 24-ին, բայց վարպետը արգելում է երթևեկել նրա վրայով, մինչև կրաշաղախն ու քարերը ամրանան: Այդպես էլ անում են:

Միաթռիչք կամրջի բացումը տեղի է ունենում աշնանը: Երկու գյուղերի բնակիչները կազմակերպում են մեծ խնջույք:

Կամուրջը, իրոք, ունեցավ ռազմավարական նշանակություն: 1905-1906 թվականներին՝ հայ-թաթարական բախումների ժամանակ, երբ Քյարխանայի  թուրքերը փակել էին դեպի Հանքեր (Կապան) տանող ճանապարհը, վաչագանցիները անցնում էին կամուրջը և Բաղաբուրջի վրայով իջնում քաղաք:

Կամուրջն  այսօր էլ կանգուն է, ծառայում է տեղացիներին, բայց չունի անուն

Կամուրջի վրա՝ դժվարմատչելի տեղում,  ագուցված  է  վիմագիր արձանագրությունորի վրա նշմարվում է կառուցման  տարեթիվը՝ 1870:



Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան 

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը