Վարդանիձոր գյուղը գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Մեղրու շրջանում։ Այն մինչև 1988-1990 թթ. եղել է ադրբեջանաբնակ, ու վերաբնակեցվել է հայերով ի հաշիվ Ադրբեջանից եկած ներգաղթյալներից: Գյուղի տարածքում են գտնվում ՔԱ. 1հզ մինչև միջնադար գործող ամրոցի ավերակներ, 16-18-րդ դարի գերեզմանոց, որտեղ կան նաև խաչքարեր, մասնավորապես 1651 թ. կանգնեցված Խաթունի, և 1551 թ.՝ Միքայելի խաչքարերը: Ինչպես նաև ՔԱ. 1հզ մինչև միջնադար գործող հանքախորշերը, կա 17-րդ դարի անանուն եկեղեցի, մի շարք գյուղատեղիներ՝ Փուշկագ, Խումարան, Լսավանք, Տերտերասար: Գյուղի պատմական հուշարձաններից է համարվում նաև Թխկուտի եկեղեցին:
Ավադություն առաջին
Գյուղում կա հետաքրքիր մի ավանդություն: Ըստ գյուղացիների այստեղով անցել է Վարդան Մամիկոնյանը, երբ գնում էր Պարսկաստան: Վարդանիձորը ունի տաք, ու մեղմ բնակլիմայական պայմաններ, ու հարմարավետ վայր է ակտիվ հանգստի համար: