Արահետի մասին
Էկոզբոսաշրջային արահետը հետազոտվել, քարտեզագրվել և նշագրվել է «Զբոսավարներ Հարավից» Զբոսաշրջության
Զարգացման ՀԿ, ԱՄՆ խաղաղության կորպուսի և այլ երկրների կամավորների, գործընկեր կազմակերպություների կողմից`
Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» ծրագրի փոքր դրամաշնորհային բաղադրիչի շրջանակներում
իրականացվող «Էկոտուրիզմը որպես սոցիալ - տնտեսական զարգացման խթան պահպանվող տարածքներին հարակից
համայնքներում» ծրագրի շրջանակներում:
Արահետը սկսվում է Ճակատեն բնակավայրին հարակից Սբ.Գևորգ մատուռից և ավարտվում Մեղրի – Կապան մայրուղուն
հատվող, Տաշտուն բնակավայր տանող ճանապարհի մոտ: Էկոսբոսաշրջային արահետի երկարությունը 97,2կմ է, որից
քարտեզագրվել է 74,2 կմ; Արահետը միացնում է բնության հատուկ պահպանվող տարածք համարվող «Զանգեզուր
Կենսոլորտային Համալիրի» մեջ ընդգրկված «Շիկահող» Պետական Արգելոցն ու «Արևիկ» Ազգային Պարկը, ինչպես նաև
Ճակատեն, Շիկահող, Ծավ, Շիշկերտ, Վարդանիձոր, Լիճք, Տաշտուն բնակավայրերը: Այն բաղկացած է 7 սեգմենտներից,
որոնցից յուրաքանչյուրը կարող է լինել մեկօրյա քայլարշավային տուր:
Առանձին հատվածներում հնարավոր է կազմակերպել նաև տուրեր անմենագնաց մեքենայով`ջիփինգ տուրեր, ինչպես նաև
տուրեր ձիերով:
Հարուստ կենսաբազմազանությունը հնարավորությոն է տալիս կազմակերպել նաև մասնագիտական տուրեր` թռչնադիտարկում,
վայրի կենդանիների դիտարկումներով: