Գյուղ Ծավ
Ծավը բնության եզակի անկյուն է՝ հարուստ անտառներով, սառնորակ ջրերով, աղբյուրներով: Բնության իսկական պարգև է Բասուտա գետը, որը ժամանակին հարուստ էր կարմրախայտ կոչվող ձկներով: Իզուր չէ, որ այս տարածքների հանդեպ անտարբեր չէին թուրք բեկերը: Մեզ հայտնի չէ, թե ի՞նչ անուն է ունեցել Ծավը Ստեփանոս Օրբելյանի հարկացուցակում: Բայց, անշուշտ, այն գոյություն է ունեցել: Ծավը կար Դավիթ Բեկի ժամանակներում, բայց ազատագրական պայքարի պարտությունից հետո գյուղը հեռացել է պատմական ասպարեզից, և որպես վկայություն մնացել են տների ու եկեղեցու ավերակները, Ծավ տեղանունը:Գյուղին շունչ տվին Ղափանի վերինձորցիները, որոնք Ծավի տարածքը ընտրեցին որպես ձմեռանոց և մտադրվեցին խլել այն թուրք բեկերից: Ձմեռանոցը վերածվեց գյուղի, որը կատաղեցրեց թուրք բեկերին: Նրանց սրտովը չէր գեղատեսիլ այս վայրում հայկական բնակավայրի վերածնունդը: Վերինձորցիների մտքով անցավ բնակավայրը օրինականացնել ցարական կառավարության համապատասխան ակտերում: Այս հարցով զբաղվում էին Բաքվի նավթահանքերում աշխատող վերինձորցիներ: Նրանք լուսանկարիչ ուղարկեցին Ծավ, ով լուսանկարեց պահպանված ավերակները, գերեզմանատունը, կիսավեր եկեղեցին, Թարջումանանց (Թարգմանչաց) եկեղեցին, խաչքարերն ու հայատառ վիմագրերը:
Լուսանկարները և համապատասխան խնդրագրերը հանձնվեցին քաջարանցի Թադևոսին, որը մեկնեց Պետերբուրգ (1904 թ.), այսպես ասած՝ բեկերի դեմ պաշտպանելու ծավեցիների դատը: Թադևոսը վերադարձավ՝ բնակավայրը վերականգնելու թույլտվության փաստաթղթերով:
Դարասկզբին Ծավում բնակվում էր 36 ընտանիք: Ծավ գյուղը անվանի մի շարք մարդանց ծննդավայրն է ու հայրենիքը: Ծավում է ծնվել Խորհրդային միության հերոս Հունան Ավետիսյանը:
Իլուի ամրոց՝ գտնվում է Ծավ գյուղից 3 կմ հվ., Ծավ գետի աջ ափին
Աղջկա բերդ՝ գտնվում է Ծավ գյուղից 2 կմ հվ., սարի գագաթին, 10-13-րդ դդ., ավերված է
Միջնադարյան գյուղատեղի Ծանաղու՝ գյուղից 5 կմ հեռու՝ Ծավ և Հանդ գյուղերի միջև, Մթնաձորի սկզբնամասում, լքվել է 1918 թ.
Մթնաձորի միջնադարյան եկեղեցի՝ ավերված
Թարգմանչաց եկեղեցի՝ 10-13-րդ դդ. , գտնվում է Ճանճապտուկ լեռան հարավային լանջին, կիսավեր է, թաղածածկ
Գյուղատեղի Թարգմանչաց՝ 10-13-րդ դդ.,գտնվում է գյուղից 1 կմ հս, անտառում: Ունի հին այլ անվանումներ ՝ Թրջմնաց, Թարջումանաց, Թրջմունանք…
Գերեզմանոց՝ 10-13-րդ դդ.
Կամուրջ՝ կառուցված 17-րդ դարում, Ծավ գետի վրա Կեմանց գյուղից ներքև՝ Ղափճուղա տանող միջնադարյան առևտրական ուղու վրա
Գյուղատեղի Կեմանց՝ գտնվում է գյուղից 4.5 կմ արմ, Ծավ-Շիշկերտ ճանապարհից աջ, անտառի բացատում, ավերված է: Հիշատակվում է Դավիթ Բեկի ժամանակներից (Ղուկաս Սեբաստացի),վերաբնակեցվել է 1860-ականներից, լքվել է 1939 թվին
Միջնադարյան գյուղատեղի Նավս՝, գտնվում է գյուղից 3 կմ հվ-արմ, Ծավ գետի աջ ափին, Նավսաքար լեռան լանջին
Միանավ եկեղեցի՝ կիսավեր, գտնվում է գյուղի հս եզրին, թվագրվում է 19-րդ դ. 2-րդ կեսով
Եկեղեցի՝ գտնվում է գյուղից 7 կմ հվ-արմ՝ Մթնաձորում, միջնադար
Միանավ Սբ Գևորգ եկեղեցի՝ գյուղամեջում, վերակառուցվել է 20-րդ դդ.
Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված ծավեցիներին նվիրված հուշակոթող՝ 1966 թ.,գտնվում է գյուղի բարձունքում, հեղինակ՝ Վ.Արշակյան
Քարավանատուն՝ 16-17-րդ դդ, գյուղից 1 կմ հվ-արմ, Ծավ գետի ափին
Մելիք-Նուբարյանների (այս նշանավոր տոհմից են սերում Եգիպտոսի վարչապետ Նուբար փաշան և նրա որդին՝ ազգային գործիչ Պողոս Նուբարը) միջնադարյան ամառանոց-ապարանքը՝ 17-րդ դդ. կառույց, մնացել են ավերակները: Գտնվում է Կեմանցի դաշտ կոչվող տարածքում, գետի ձախ ափին: Մի ավանդության համաձայն Նուբարյանները, ովքեր բնակվում էին Բասուտա գետի միջին հոսանքում և Շիկահողում, ամռանը գալիս էին զովաշունչ այս վայրը: Դավիթ Բեկի ազատագրական շարժումից հետո, երբ Նուբարյանները հեռացան Իզմիր, այս վայրերում բնակություն հաստատեցին թուրքերը և հիմնադրեցին փոքրիկ մի գյուղ Դալլաքլու անունով: 1920 թվականին, հայ-թուրքական կռիվների ժամանակ ծավեցիները հանդես եկան բարի նախաձեռնությամբ. մի գիշերվա մեջ հարձակման վտանգի տակ գտնվող թուրք գյուղացիներին իրենց գույքի հետ միասին տեղափոխեցին անվտանգ վայրեր: Մեր օրերում էլ Կեմանցու դաշտը կոչվում են նաև Դալլաքլու:
Ծավի բնության հուշարձանները
Կեմանցի աղբյուր
Նավսի աղբյուր
Մյասնիկի աղբյուր (Նորդ Օստ) –աղբյուրը կառուցված է ի հիշատակ 2002 թվականին չեչեն գրոհայիների կողմից Մոսկվայում գործող մյուզիքլի գրավման ժամանակ զոհված շիշկերտցի Մյասնիկ Զաքարյանի հիշատակին: Աղբյուը կոչվում է նաև Նորդ Օստի աղբյուր
Բենիամինի աղբյուր
Քանքանի աղբյուր
Գետ Քարվանքաձոր
Գետ Սարատուն
Գետ Զառկոն
Հանդ Սարատուն
Հանդ Զառկոն
Ճգնավեր (Ճգնավեր)՝ Ծավ գյուղի դիմաց, Ճանճապտուկ լեռան լանջին, անտառոտ վայրում: Ավանդության համաձայն այստեղ՝ փոքր այրի մեջ, ապրել է ճգնակյաց մեկը: Մինչև 20-րդ դարի վերջը այստեղ պահպանվում էին կավե ճրագներ, իսկ որոշ հավատացյալներ մերթընդմերթ այստեղ գնում էին մոմավառության
Ծավի դպրոցի լեգենդը
Իր << Մեր գյուղը>> հուշագրության մեջ ծավեցի Բենիամին Առաքելյանը գրում է. <<Պետք է նշել, որ առհասարակ ծավեցիներին բնորոշ է լուսավորության ձգտումը : Նրանք ծանր աշխատանք էին կատարում , ունենում չնչին եկամուտներ, բայց իրենց վաստակից բաժին էին հանում կրթության կարիքների համար>> : Գյուղի վերաբնակեցման հենց առաջին տարիներին ծավեցիները մտածեցին եկեղեցի և դպրոց ունենալու մասին: Գյուղացիները մաքրեցին եկեղեցու շրջակայքը և ձեռնամուխ եղան նրա վերականգնմանը: Պատմում են, որ եկեղեցու պատի տակ հայտնաբերվել է ոսկե խաչ: Որոշում է կայացվել վերականգնումից հետո խաչը դնել եկեղեցու ներսում: Բայց մինչ կկատարվեր նավակատիքը, խաչն անհետացավ: Մարդիկ միմյանց վրա բարդեցին մեղքը, հյուսվեցին զանազան պատմություններ, բայց այդպես էլ խաչը չհայտնաբերվեց:
Որ ծավեցիներ չափազանց ուսումնատենչ էին, վկայում է գյուղի դպրոցի հիմնադրման մասին մեզ հասած մի հիասքանչ լեգենդ: Ասում են, իբր ինչ անում էին, ինչ չէին անում, չէր հաջողվում դպրոց բացել: Կառավարությունը թույլ չէր տալիս:
-Բայց ի՞նչ գյուղ առանց դպրոցի ,-ասում էին ծավեցիները: Եվ ահա մի պատվիրակություն է մեկնում Ռուսական կայսրության մայրաքաղաք՝ Պետերբուրգ և երկար դեգերումներից հետո հանդիպում Նիկոլայ 2-րդ ցարին:
-Լսում եմ, ի՞նչ խնդիրք ունեք,-հարցնում է ցարը:
-Թագավորն ապրած կենա,-ասում է ծավեցիներից մեկը,- մենք քո հպատակներն ենք, քեզ երկար տարիների կյանք ու պայծառ արև ենք մաղթում: Գյուղ ունենք, բայց դպրոց չունենք:
-Դպրոցը ձեր ինչի՞ն է պետք,-դժգոհում է ցարը:
-Մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, ծառայում ենք երկրին: Մեր երեխաները բանակ են գնում, նրանք պիտի տիրապետեն զենքին, նամակ գրեն, մեզ նման ավանակ չպիտի լինեն:
Ցարը ժպտում է և գոհանում պատասխանից: Ծավի տարեցներն ասում են, որ Նիկոլայ 2-րդը անմիջապես հրաման է արձակել գյուղում դպրոց բացելու վերաբերյալ:
Լեգենդը՝ լեգենդ, բայց որ ծավեցիները հակում ունեին կրթույան հանդեպ, դպրոց պահել գիտեին, հարգում և պատվում էին ուսուցիչներին, դա իրականություն է:
Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան

Ծավ գյուղի պատմության հուշարձանները