Պատասխանատու երիտասարդը
Եղել ե՞ք Վահանավանքում։ Այո՞։ Հաստատ նաև այցելել եք Վահանավանքի հանգստի գոտու մոտ գտնվող կիրճը։ Տարիներ շարունակ այնտեղ էր թափվել "պիկնիկներից" հետո մնացած աղբը։ ԱՐԿ բնապահպանական ՀԿ-ն Կապանի համայնքապետարանի և ՊՏԱԾ-Հայաստան ծրագրի աջակցությամբ կիրճը ամբողջովին մաքրեց աղբից և նույն ծրագրի շրջանակներում կիրճը վերածվեց հրաշալի զբոսայգու։ Բայց դարձյալ ամեն շաբաթ գնում ենք այնտեղ և նորից 5-10 պարկ հանգստացեղների կողմից թափված աղբ հավաքում։ Սովորաբար կապանցիները անհաղորդ են մնում այս գործընթացին։ Սակայն երբեմն լինում են շատ հաճելի բացառություններ։
Խելացի հայացքով այս համեստ տղան Սլավան է Սարգսյան։ Նա սովորում է հինգերորդ դասարանում և արդեն այս տարիքում, շատ մեծահասակներից լավ է հասկանում շրջակա միջավայրի մաքուր պահելու կարևորությունը։ Մենք նրան հանդիպեցինք Վահանավանքում, երբ իրականացնում էին Բնության և արվեստի կիրճի, կենցաղային աղբից մաքրելու հերթական աշխատանքները։ Սլավան միացավ մեզ, օգնեց մեզ այդ օրը և ինչ խոսք որգևերիչ էր, քանի որ ունեցանք համոզմունք, որ նոր սերնդի մոտ ձևավորվում է այլ մտածողություն և որ ձևավորում է Հայաստանի ապագա քաղաքացին։