» » Հայտարարություն

Հայտարարություն

Հայտարարություն


ԱՐԿ բնապահպանական հասարակական կազմակերպությունը Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան (ՊՏԱԾ-Հ) Տեղական ՀԿ-ների համար Փոքր Դրամաշնորհային Բաղադրիչ` «Տաթև - Խուստուփ կայուն զարգացման արահետ» ծրագրի շրջանակներում հայտարարում է Վահանավանքի հանգստյան գոտուն կից կիրճում զբոսայգի ստեղծելու աշխատանքների մրցույթ։ 


Զբոսայգին ներառելու է  հետևյալը․

  1. 1000մ ընդհանուր երկարությամբ ճեմուղիների ցանց
  2. 10 հատ նստարան
  3. 20հատ  փոքր գեղարվեստական կոմպոզիցիա, պատրաստված  բնական հումքից՝ հիմնականում  քարից
  4. 35 հատ վահանակ՝ Կապան համայնքի ֆլորայի և ֆաունայի պատկերներով
  5. 2 կամրջակ կառուցված՝ կիրճում հոսող գետակի վրայով։


Հայտեր կարող են ներկայացնել անհատ ձեռնարկատերերը, ընկերությունները և հասարակական կազմակերպությունները։


 Հայտերում   պետք է ընդգրկված լինի հետևյալը․

  1. Զբոսայգու էսքիզը /ցանակալի է ներկայացնել թվային տարբերակով/
  2. Գեղարվեստական կամպոզիցիաների առնվազն  2 էսքիզ
  3. Վահանակի էսքիզ /պաստառի չափսը՝ 90x 90սմ /
  4. Նստարանի էսքիզ
  5. Կամրջակի էսքիզ /կամրջակի թռիչքը՝ առավելագույնը 6մ/։


Ներկայացված էսքիզները պետք է լինեն հեշտ իրականացնելի և ներդաշնակ շրջապատող բնությանը։

Մրցույթը  հաղթելու հիմնական չափանիշ է դիտարկվելու ներկայացված էսքիզների գեղագիտական արժեքը։ 


Աշխատանքներն  իրականացնելու համար տրամադրվելու են հետևյալ գումարները․

  1. Ճեմուղիների ստեղծման հեղինակային վերահսկում -100000դրամ /ճեմուղիների ստեղծման աշխատանքներն  իրականացնելու են ԱՐԿ-ի կողմից վարձված արահետաշինարարները/
  2. 20հատ  գեղարվեստական կոմպոզիցիայի ստեղծում - 500000դրամ
  3. 35հատ վահանակի ստեղծում և տեղադրում 35 x 40000- 1400000դրամ                              / ֆլորայի և ֆաունայի պաստառների դիզայնը տրամադրվելու է ԱՐԿ ՀԿ-ի կողմից/։
  4. Նստարանների պատրաստւմ և տեղադրում-10 x55000- 550000դրամ
  5. Երկու կամրջակների պատրաստում և տեղադրում 2 x160000-320000դրամ 


Հայտերը պետք է ներկայացնել ԱՐԿ բնապահպանական հասարարակական կազմակերպության գրասենյակ՝  Կապան Չարենցի 4, գրասենյակ 4/2 հասցեով,                    մինչև 15․01․2020թվականի ժամը 18․00-ն։

Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը