«Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր - Հայաստան» ծրագրի գործադիր մարմին է հանդիսանում ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Ավարտված դրամաշնորհային ծրագրերի ամփոփում․

ՊՏԱԾ-Հ ծրագրի Փոքր դրամաշնորհային բաղադրիչի 2-րդ փուլով դրամաշնորհի արժանացած «ԱՐԿ» բնապահպանական ՀԿ-ն իրականացրել է «Տաթև - Խուստուփ զբոսաշրջային արահետի Վահանավանք – Բաղաբուրջ հատվածի արժեքի բարձրացում զբոսաշրջիկների համար» ծրագիրը, որի շնորհիվ զգալիորեն բարձրացել է Սյունիքի մարզի Կապան համայնքի Բաղաբուրջ, Վաչագան, Բեխ բանավանների և Վահանավանքի հանգստյան գոտու զբոսաշրջային գրավչությունը։

Ծրագրի հիմնական արդյունքները.

Աղբից ամբողջովին մաքրվել է Կապանի Բաղաբուրջ բանավանի մոտակայքում գտնվող մեծ աղբավայրը, Բաղաբուրջից դեպի Վաչագան 1 կմ հեռավորության վրա գտնվող հանգստյան գոտին, Վաչագան գետի կիրճին հարող արահետը, Վաչագան գյուղի ներսով անցնող արահետի երկայնքով գտնվող աղբը, Հալիձորի բերդից Բեխ տանող հատվածը, ինչպես նաև պահպանվել է արդեն իսկ աղբից մաքրված Վահանավանքի հանգստյան գոտու հարակից տարածքի մաքրությունը։




Տեղադրվել են 8 փակովի աղբամաններ, 2-ական Վաչագան, Բաղաբուրջ, Բեխ բանավանների մոտակայքում, 2-ը՝ Վահանավանքի հանգստյան գոտում։

Պատրաստվել և տեղադրվել են պլաստիկի համար նախատեսված 5 աղբամաններ․ 1-ական թիրախային յուրաքանչյուր բանավանում /Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ/ և 2 հատ Վահանավանքի հանգստյան գոտում։

Պատրաստվել են բնապահպանական թեմայով 5 վահանակներ, 1-ական տեղադրել է թիրախային յուրաքանչյուր բանավանում /Բեխ, Վաչագան, Բաղաբուրջ/ և 2 հատ Վահանավանքի հանգստյան գոտում։


Համապատասխան կրթություն և արահետաշինարարության ոլորտում փորձ ունեցող դասընթացավարի կողմից անց է կացվել արահետաշինարարության դասընթաց 2 փուլով, որին մասնակցել է 21 անձ՝ 2 մասնագետ և «ԱՐԿ» ՀԿ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ 19 կամավորներ։


Կատարվել են 6 կմ արահետի ֆիզիկական բարելավման աշխատանքներ՝ 1 կմ հատված Վերին Վաչագանից մինչև Բաղաբուրջ և 5 կմ հատված Վահանավանքից Բեխ՝ համապատասխանաբար 2,5 կմ Հալձորի բերդից դեպի արևելք ու 2,5 կմ Հալիձորի բերդից դեպի արևմուտք։ /trail-building/





Պատրաստվել են 10 տեսահոլովակներ /յուրաքանչյուրը միջինը 3 րոպե տևողությամբ/, որոնք ներառում են մշակութային, ժամանցի հնարավորությունների և այլ զբոսաշրջային ծառայությունների մասին տեղեկատվություն, որոնք կարելի է ընդգրկել զբոսաշրջային քայլարշավային տուրերի մեջ։