» » Բաղակի քար

Բաղակի քար

Բաղակի Քար


Բաղակի Քար կամ Բաղակաքար բերդը Սյունիքի նշանավոր բերդերից մեկն է և շատ է հիշատակվում պատմագիրների կողմի:

 Ոմանք նույնիսկ Բաղակի Քարը նույնացնում են Բաղաբերդի հետ, ինչը ճիշտ չէ: 

Դրանք տարբեր պաշտպանական կառույցներ են, որոնք գտնվում են միմյանցից 700-800 մետր հեռավորության վրա՝ Ողջի գետի հակադիր ափերի բարձր ժայռերի գլուխներին:

Սկսած 4-րդ դարից բերդը հիշատակվում է միջնադարյան պատմիչների կողմից:

 Ըստ էության՝ Բաղակի Քար բերդը համարվել է Բաղաբերդ ամրոցի անառիկ դուռը, առանց որի գրավման հնարավոր չէր մոտենալ մայր ամրոցին:

 Ավանդությունը պատմում է, որ Բաղաբերդը և Բաղակի Քարը կապված են եղել շղթայով, որով փորի վրայով սողալով՝ հաղորդակցություն է ապահովվել երկու ափեր միջև: 

Դա այն նշանավոր մազե ճոպանն էր, որ դարերի ընթացքում պահպանվել է սերունդների հիշողության մեջ: 

Պատմությունից իմանում ենք, որ բերդը բազմիցս ենթարկվել է թշնամիների հարձակումներին, սակայն հերոսաբար դիմադրել է՝ապահովելով դեպի Բաղաբերդ ամրոց տանող ճանապարհը:

 Բերդում կար նաև համանուն վանք, ուր կային մեծաթիվ գանձեր ու ձեռագիր մատյաններ: 

Ավանդությունը պատմում է, որ այդ վանքի բակում է թաղվել մի նշանավոր ռազմիկ, ով ոչ թե տղամարդ, այլ մի երիտասարդ աղջիկ է եղել: 

Նա նշանավոր նետաձիգ է եղել և գլխավորել էնշանավոր բերդերից մեկի՝ Աղջկաբերդի պաշտպանությունը:

 Սյունիքի պատմիչները վկայում են, որ թշնամին Բաղակի Քար բերդը գրավել է 1126թ., որից հետո էլ ավարի է մատնել  հարստությունը, իսկ ձեռագիր մատյանները ոչնչացրել: 

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը