» » Ամենայն հայոց 101-րդ կաթողիկոս և Հայաստանի վերջին սուրբ Մովսես Գ Տաթևացին

Ամենայն հայոց 101-րդ կաթողիկոս և Հայաստանի վերջին սուրբ Մովսես Գ Տաթևացին

15-17-րդ դարերը համարվում են  «խավար դարեր»: 
Հայոց երկիրը պատերազմի թատերավայր էր դարձել պարսիկների և օսմանցիների համար: 
Սկսվել էին Շահ Աբասի արշավանքները, և հայ ժողովուրդը հայտնվել էր երկու թշնամի բանակների ճնշումների տակ:
Պատմական այս շրջանում կար մի այր, որի սրբակրոն ողորմած կյանքով ու աշխատանքով, հայրենանվեր գործունեությամբ հայ ժողովրդը ևեկեղեցին վերազարթոնք ապրեցին: 
Տաթևի մենաստանում կուսակրոն քահանա օծվելուց հետո  նորընծա Մովսես աբեղան ուսումնառության նպատակով մեկնում է Տիգրանակերտ (Ամիդ), որտեղ էլ աշակերտում է այդ տարիներին մեծ համբավ վայելող Սրապիոն Ուռհայեցուն:
Այնուհետև մեկնում է ուխտագնացության Երուսաղեմ, հետո՝ Եգիպտոս, որտեղ շարունակում է ուսումը ղպտիական վանքերում:
1610  թվականից Երուսաղեմում եղել է Սուրբ Հարություն տաճարի լուսարարը: 
Այստեղ ապրած ժամանակ Մովսեսը սովորեց մոմը սպիտակեցնելու արհեստը, որի մասին իմացավ Շահ Աբբաս Մեծը:
Արքայի հրավերով նա գնաց Սպահան, հիմնեց մոմի սպիտակեցման գործատուն:
  Շահի հետ նա ստեղծեց մտերիմ հարաբերություններ: 
Մովսեսի խնդրանքով Շահը վերացրեց Էջմիածնի կողմից շահական գանձարանին տրվող հարյուր թուման պարտքը, որը բռնի ուժով ամեն տարի հավաքվում էր ժողովրդից:
Այդ պարտքը ժողովրդի վզին էր փաթաթել զուգաթոռ Մելիքսեթ կաթողիկոսը դեռևս 1617 թվականին՝ կալանքից ազատվելու և կաթողիկոսական աթոռըձեռք բերելու համար:  
 ՎերադառնալովՏաթև՝ մտնում է Սյունյաց Մեծ անապատ: Մովսեսը սկսում է շրջել Հայաստանում, վերանորոգում է կիսավեր եկեղեցիները, բացում դպրոցներ և կազմակերպում կանոնական դասավանդումներ:
Պահոցներից դուրս են բերվում դարերի ընթացքում խունացած կրոնական գրքերն ու մատյանները:  
Սկսում է զբաղվել Սյունիքի վանքերի բարեկարգման աշխատանքներով: Նրա նախաձեռնությամբ ստեղծվեցին Հովհանավանքի դպրոցը, այլ դպրոցներ Սյունիքում, Այրարատում, Գողթնում:
Դրանից հետո Մովսեսը շարունակում է իր գործունեությունը Երևանի Սուրբ Կաթողիկե եկեղեցում և վերաշինում Սուրբ Անանիա առաքյալ անապատը:
1623 թվականին ձեռնադրվում է եպիսկոպոս:
1627 թ. հունվարին Ֆահրապատում Պարսից շահ Աբբաս I-ը ներկա է գտնվում Սուրբ Ծննդյան տոնին նվիրված արարողությանը, որը կազմակերպել էր Մովսեսը:
Նա մեծ հիացմունք է ապրում և որպես պարգև՝ Մովսեսին շնորհում  լուսարարի պաշտոնը Սուրբ Էջմիածնի վանքում և տալիս վանքը նորոգելու թույլտվություն-հրովարտակ: Մովսեսը վերանորոգում է Սուրբ Էջմիածնի վանքը, վեհարանը, օժանդակ կառույցները և պարիսպները:
1629 թվականի հունվարի 13-ին նա պաշտոնապես օծվում է Ամենայն հայոց կաթողիկոս:
Նրա խոշոր ծառայություններից մեկն այն էր, որ վերացրեց Էջմիածնի կաթողիկոսության չարիքներից մեկը՝ աթոռակցությունը, երբ միաժամանակ աթոռին էին նստում մինչև երկու-երեք, նույնիսկչորսկաթողիկոս և պատճառ դառնում խռովությունների:
Մովսես կաթողիկոսին հաջողվել է շինարարական գործունեություն ծավալել հայրենի երկրամասում: 
Աճանան գետի վրա կառուցված քարե կամարակապ երկու կամուրջ կա, որոնցից մեկը դեռևս կանգուն է:
Այն ունի պարսկերեն վիմագիր արձանագրություն, որի վերծանումից պարզվում է, որ կառուցված է 1629 թվականին, որը համընկնում է Մովսեսի կաթողիկոս դառնալու տարվան: 
Արձանագրության մեջկա նաև Սաադի «Վարդաստանից» միքառյակ.
Կապրի այս չափն ու կարգը
շատ տարիներ դեռ երկար,
Թեկուզ մարմինս անկենդան
լինի հողին հավասար...
Սյունիքում պահպանվում է գեղեցիկ ավանդազրույց Մովսես Խոտանանցու հրաշագործության մասին: 
Պատմում են, որ Ձորքի Աթղույք գյուղի սարով Մեղրիի Կարճևան գյուղէր գնում Մովսես Խոտանանցին: 
Գյուղի աղբյուրը շատ տկար էր, և մարդիկ խնդրեցին սրբին աղոթքով ջուրն առատ դարձնել: 
Սուրբն աղոթքեց, և ձորապռնկից հորդաց անուշահամ ջուրը, որը մինչև օրս էլ բխում է նույն ուժգնությամբ:
Նա իր կյանքի ընթացքում  լուրջ պայքար է տարել ժամանակի տգետ ու խավարամիտ հոգևորականների դեմ, որոնց ղեկավարում էրարծաթասեր Մելիքսեթ կաթողիկոսը: 
Երկրային կյանքին կաթողիկոսը հրաժեշտ տվեց 1632 թվականի մայիսի 14-ին իրեն շատ սիրելի Սուրբ Անանիա վանքում: 
Երևանցիները նրան հողին հանձնեցին Կոզեռնի գերեզմանոցում՝ Սուրբ Զորավոր եկեղեցու կողքին:
Մովսես Տաթևացին (Խոտանանցին) Հայոց եկեղեցու կողմից ճանաչված վերջին սուրբն է:
Վերին Խոտանան գյուղի հին գերեզմանատանն են գտնվում հին մատուռի ավերակները, որտեղ կնքվել էր կաթողիկոսը մանուկ հասակում:
Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը