» » Հալիձորի բերդ

Հալիձորի բերդ



Հալիձորի բերդը


Հալիձորի բերդի մասին շատ տեղեկություններ և ավանդություններ են պահպանվել: Բայց ավելի հետաքրքրականն այն է, որ այն նախապես եղել է կուսանաց անապատ և այստեղ ընդօրինակվել են ձեռագրերՎկայություններ կան այն մասինոր այստեղ ապրել և ճգնելեն   40 կույսերինչպես նաև վանահայրեր: Քանի որ բնականից տեղանքը լավ պաշտպանված էր, այդ պատճառով հետագայում՝ Դավիթ-Բեկի օրոք,  անապատը վերակառուցվում և դառնում է ամրոց: Հայոց պատմության մեջ քիչ են նման դեպքերը, երբ հոգևոր արժեք ունեցող կառույցները վերափոխվում են ռազմական դիրքերի: Դրանից հետո Հալիձորի ճարտարապետական համալիրը ուրույն տեսք է ստանում. քառանկյան բերդ, որի կենտրոնում ամրանում են միջնաբերդն ու եկեղեցինԲերդը պարսպապատ էիսկ արևելյան կողմից այն անառիկ է շնորհիվ անհաղթահարելի զառիթափիորն իջնում է դեպի Ողջի գետըԱմրոցի պատերը հաստ ենշարված են անկանոն քարերով: Ամրոցի տարածքում կան մեկից ավելի կլոր պաշտպանական  աշտարակների  ավերակներ: Ամրոցի ներսի շինությունները երկհարկ են ևկառուցված են այնպեսոր կազմում են մեկ ամբողջական պաշտպանական համակարգ: Հալիձորի պարիսպների մի մասը  կիսավեր վիճակում է, մյուս մասը  վերականգնված է: Ամրոցը ունեցել է գաղտնուղի, որը, ավանդության համաձայն, տանում է դեպի Ողջի գետի ափը: Գաղտնուղին հայտնաբերվել է ամրոցի վերականգնման ժամանակ (2007-2009թթ.), հայտնաբերվել են նաև պատմական, հնագիտական, գեղարվեստական նշանակության իրեր, որոնք պատկերացում են տալիս 17-րդ դարի երկրորդ կեսի և 18-րդ դարասկզբի ժամանակների մասին:  Ամրոց ջուր է բերվել հեռավոր աղբյուրներից՝ կավե փողրակներով: Մի քանի փողրակ հայտնաբերվել և ցուցադրվում է Կապանի երկրագիտական թանգարանում: 

 Ամրոցն ունի երկու եկեղեցիՍտորին մասում գտնվող եկեղեցինհավանաբար կառուցվել է հեթանոսական մեհյանի տեղումորի մասին վկայում են պատերի մեջ ագուցվածնախաքրիստոնեական զարդանախշերով քարերը, քիվերը: Շատ են նաև տարածքում թափված քարի զարդանախշված դետալները, որոնք ևս վերաբերում են նախաքրիստոնեական  շրջանին: Միջնաբերդում է գտնվում Սուրբ Մինաս եկեղեցինորը կառուցված է սրբատաշ քարերով: Եկեղեցու պատերին ագուցված են խաչքարեր, որոնք տեղադրվել են տարբեր ժամանակներում: Նույնիսկ լուսամուտների վերնամասի քարերի փոխարեն օգտագործված են խաչքարեր: Եկեղեցին ունի երկու դուռորոնցից մեկը տանում է սյունասրահմյուսը՝ դեպի մերձակա երկհարկանի շինությունԵկեղեցու ներսում՝ առաստաղի վրա, նշմարվում են որմնանկարների հետքերըՄիջնաբերդն ունեցել է ձիանոցառանձնասենյակներսրահներօջախով խոհանոցդիտակետեր և այլն: Այստեղ ևս շատ են վիմագիր արձանագրությունները և տարբեր ժամանակների խաչքարերըՄիջնաբերդիցդուրս պահպանվում է հին գերեզմանատունը՝ տապանաքարերով, որոնց վրա կան վիմագրեր: 

Հալիձորի ամրոցը կարոտ է պեղումների և լուրջ ուսումնասիրության:

Հալիձորի անառիկության և հերոսական պաշտպանության մասին պատմությունից տեղեկություններ կան, թե ինչպես են թուրքերն այստեղ կորցրել մոտ տասնհինգ հազար զինվոր:

1727թթուրքերը պաշարում են Հալիձորը և աստիճանները մոտեցնելով բերդի պարիսպներին՝ փորձում են մտնել ներս: Բերդի քիչ թվով հայ ռազմիկները, բնակիչների օգնությամբ, ոչ միայն պարսպից ցած են նետում գրոհայիններին, այլև աննկատ դուրս գալով բերդից՝ հարմար դիրքից անցնում են հակահարձակման: Խուճապի մատնված թշնամու զորքըմեծ կորուստներ տալովդիմում է փախուստի: Հալիձորի բերդը մեր պատմության մեջ խորհրդանշում է ուժ և անառիկություն:

Նյութի հեղինակ՝ Կապանի երկրագիտական թանգարանի ֆոնդապահ, պատմաբան Արմինե Հովհաննիսյան 

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը