» » Տանձավերի եկեղեցիները խորհրդային տարիներին

Տանձավերի եկեղեցիները խորհրդային տարիներին


Տանձավերի եկեղեցիները խորհրդային տարիներին


Տանձավեր գյուղը մոտ 1200-1500մ բարձրության վրա է՝ Բարգուշատի լեռնաշղթայի հարավարևմտյան փեշերին: Այն Կապանի տարածաշրջանի հնագույն գյուղերից է, հիշատակվում է նաև պատմիչ, Սյունիքի հոգևոր առաջնորդ Ստեփանոս մետրոպոլիտ Օրբելյանի «Պատմության» մեջ Տանձավայր անվամբ ու Տաթևի վանքին վճարել է 8 միավոր հարկ:

Գյուղում ու նրա շուրջը կան մի շարք քրիստոնեական հուշարձաններ:

Տանձավերում են գտնվում 15-րդ դարի Սուրբ Ստեփանոսի անունը կրող միանավ եկեղեցու ավերակները, որի հետ կապված կա մի ավանդազրույց: 1930-ական թվականներին, երբ խորհրդային իշխանությունները փակում էին եկեղեցիները, ավերում, գնդակահարում էին հոգևորականներին, Տանձավերի կոլեկտիվ տնտեսության նախագահը կամ գյուղապետը ավերում է եկեղեցին ու այդ քարերով իր համար կառուցում տուն ու գոմ: Տեղի բնակիչները ասում են, որ այդ դեպքից հետո գյուղապետը անիծվում է Աստծուց, ու նրա` եկեղեցու քարերով կառուցված տունը չեն վայելում: Բոլորը մեռնում են, իսկ տունը մնում է դատարկ: Այդ տունը մինչև հիմա կիսավեր վիճակով գտնվում է գյուղում ու համարվում է անիծված վայր:

Գյուղի պարծանքն է համարվում 1705 թվականին կառուցված Սուրբ Աստվածանի անունը կրող եռանավ բազիլիկ եկեղեցին, որը խորհրդային տարիներին դարձրել էին հացահատիկի պահեստ, իսկ շրջակա միջնադարյան գերեզմանոցի քարերը օգտագործվել էին որպես շինանյութ և կամ ոչնչացրել: 

Տանձավերը շրջապատված է սաղարթախիտ անտառներով, ալպիական մարգագետիններով, որտեղ աճում են լեռնային անուշաբույր ծաղիկներ:



iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը