» » Հյուրատուն "Արփիկ"

Հյուրատուն "Արփիկ"

iconՄանրամասներ

Ռեյթինգ:

Առաջարկվող հյուրատունը երկհարկանի քարե  առանձնատան  երկրորդ հարկում է, 2ննջասեյակ և 1հյուրասեյակով, կահավորված խոհանոցով: Միանգամից կարող են հյուրընկալվել 5-6հոգի՝ 2հատ երկտեղանոց ննջասեյակներում,  երկտեղանոց մահճակալներով:  Հյուրասենյակում հնարավոր է գիշերեն ևս 1-2 հոգի, բացվող բազմոցի վրա:  Առկա է սալիկապատ  սան հանգույցը երկրորդ հարկում: Բաղնիքը առաջին հարկում է, սալիկապատ է, տաքացվում է փայտով: 
Մեկ հոգով  գիշերակացի արժեքը երկտեղանոց սենյակում   առանց նախաճաշի 4000դրամ է, նախաճաշով՝ 5000դրամ, երկամգամյա սնունդով ՝ 7000դրամ: Առանց նախարաճաշի գիշերակացի դեպքում կտրվի անվճար թեյ և սուրճ:
Նախաճաշին կլինի՝ կաթ, ձու, պանիր, կարագ, կաթնաշոռ, ծիրանի ջեմորևէ շիլա (մանի կամ գերկուլես), լավաշ, թեյ՝ սարի ծաղիկներով, սուրճ՝ անուշեղենով: Բոլորը սեփական արտադրության են, էկոլոգիապես մաքուր:
Ցանկության դեպքում ճաշիկ է տրվում,   դրսում  սնվելու համար:  Ճաշիկին լինում է պոմիդոր, վարունգ, հնդկաձավար, 2  մսային կոտլետ,պանիր, կանաչի, որևէ սալաթ, ջրեղեն:
Ընթրիքի արժեքն 3000դրամ է:
Երկու հոգով երկտեղանոց սենյակում    մնալու դեպքում  սենյակը միայն գիշերակացի      դեպքում     կարժենա 8000դրամ, նախաճաշով՝   10000դրամ, երկանգամյա սնունդով՝ 14000դրամ, երեք անգամվա սնունդով՝ 17000դրամ: 



Հասցե՝ գյուղ Շիկահող, 1-ին փողոց, տուն 9
Հեռախոս՝ +374 94 22 20 61 /Արփիկ Արզումանյան/
Էլ. հասցե՝ narushik333@mail.ru

iconԱռաջարկում ենք

Նմանատիպ առաջարկներ
Եթե ցանկանում եք ստանալ մեր նորությունները

Մուտքագրեք Ձեր էլ-փոստը